Սրտանոթաբանություն
Զարկերակային ճնշումն առանց դեղերի իջեցնելու 5 միջոց
Թեպետ դեղամիջոցներն իջեցնում են զարկերակային ճնշումը, դրանք կարող են կողմնակի ազդեցություններ ունենալ. օրինակ, ոտքերի ցավեր, գլխապտույտ եւ անքնություն։ «Զարկերակային ճնշումն իջեցնելու լավագույն միջոցը ճիշտ սնվելը, ավելի շատ շարժվելը եւ ազատ ժամանակ սթրեսի չենթարկվելն ու վարդերից հոտ քաշելն է»,-ասել է դոկտոր Բարի Սիրսը Medical Daily-ին։ Զարկերակային ճնշումը կարելի է իջեցնել ո՛չ միայն դեղամիջոցներ ընդունելով եւ արեւից խուսափելով, այլեւ հետեւյալ հինգ, առօրյա ոչ այնքան հայտնի սովորություններով։
- Խորը շնչեք
Ինչքան էլ դա տրամաբանական է, բայց շնչառությունը բավականին ազդեցիկ մեթոդ է արյան ճնշումն իջեցնելու համար։ Դանդաղ շնչառական եւ մեդիտացիոն տեխնիկաները (ինչպիսին է յոգան) կարող են օգնել նվազեցնել սթրեսի հորմոնների ազդեցությունը, որոնք բարձրացնում են ռենինի մակարդակը. ռենինը երիկամների ֆերմենտ է, որը բարձրացնում է արյան ճնշումը։ «Նստեք մի հարմարավետ բազկաթոռի. մարմինը հնարավորինս թուլացրեք։ Մի ձեռքը դրեք կրծքին, իսկ մյուսը որովայնին։ Հետեւեք, թե ինչպես է բարձրանում եւ իջնում Ձեր ձեռքը շնչելու եւ արտաշնչելու ժամանակ։ Զգացեք սեփական շնչառությունը»,-ասել է Լոս Անջելեսից սրտաբան, դոկտոր Ջոն Քենեդին։ Կրկնեք այս վարժությունը յոթ անգամ եւ դարձրեք այն սովորություն՝ ամեն առավոտ կատարելու համար։ - Վայելեք արեւը
Արեւային պայծառ օրերը ո՛չ միայն բարձրացնում են մեր տրամադրությունը, այլեւ օգնում են վերահսկել զարկերակային ճնշումը։ Investigative Dermatology ամսագրում հրապարակված հետազոտությունը ցույց է տվել, որ արեւի ազդեցությունը կարող է փոխել ազոտական թթվի մակարդակը մաշկի եւ արյան մեջ՝ դրանով բարձրացնելով ճնշումը։ Սա նվազեցնում է ինֆարկտի եւ ինսուլտի առաջացման վտանգը։ - Զբոսնեք
Վայելեք հաճելի արեւոտ օրը եւ օրական 30 րոպե զբոսնեք՝ աերոբիկ ֆիզիկական գործողություններ կատարելով։ Ըստ Քենեդու՝ սա կարող է նվազեցնել սիստոլիկ զարկերակային ճնշումը 4-9 նիշով։ Անգամ օրական տասը րոպե զբոսնելը կարող է դրական ազդեցություն ունենալ ճնշման վրա: Երբ արյան ճնշումը չի վերահսկվում, ապա խորհուրդ չի տրվում սովորական իզոմետրիկ վարժություններ կատարել։ Նման դեպքերում ավելի նախընտրելի է զբոսնելը, վազելը, հեծանիվ քշելը եւ լողալը։ - Թեյ խմեք
Գիտնականները խորհուրդ են տվել օրական խմել ոչ թե մեկ, այլ չորս բաժակ թեյ։ Միլանում կայացած Հիպերտոնայի եվրոպական միության հանդիպման ժամանակ ներկայացված հետազոտությունը պարզել է, որ թեյ կամ սուրճ խմելուց խուսափող մարդկանց մոտ նկատվել են զարկերակային ճնշման եւ սրտի զարկերի հաճախականության ամենաբարձր ցուցանիշները։ Ամենից հաճախ թեյ խմող մարդիկ (օրական 1-4 բաժակ) ունեցել են սիստոլիկ եւ դիաստոլիկ զարկերակային ճնշման, ինչպես նաեւ սրտի զարկերի ամենացածր ցուցանիշները։ - Երաժշտություն լսեք
Նախընտրած երաժշտություն լսելը ո՛չ միայն կբարձրացնի Ձեր տրամադրությունը, այլեւ կօգնի նվազեցնել զարկերակային ճնշումը։ Netherland Heart ամսագրում հրապարակված հետազոտությունը ցույց է տվել, որ երաժիշտների մոտ զարկերակային ճնշումը շատ ավելի ցածր է, քան մյուս մարդկանց մոտ։
10.06.2014 Սկզբնաղբյուր. med.news.am
Լուսանկարը. oblepiha.com
med-practic.com կայքի ադմինիստրացիան տեղեկատվության բովանդակության համարպատասխանատվություն չի կրում
Loading...
Կարդացեք նաև
ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ
-
Ժողովրդական դեղամիջոցներ
-
Հղիություն. 4-րդ ամիս
-
Հղիություն. 7-րդ ամիս
-
«Արագիլ» հիմնադրամը ստեղծված է՝ օգնելու անպտղությամբ տառապող զույգերին. Կարինե Թոխունց
-
Կոճապղպեղ նույնն է՝ իմբիր, Ginger եւ Zingiber Officinale
-
Հղիություն. 6-րդ ամիս
-
Ամուսնական առաջին գիշերը
-
Հղիություն. 2-րդ ամիս
- 4-7 ամսական երեխաների սնուցումը
-
Խնձորը` պզուկների դեմ. ազատվիր նրանցից 1 գիշերվա ընթացքում
-
Ընկերության մասին
-
Ինչպես ազատվել անցանկալի մազերից
-
Դդում
-
Պարզվում է ապագա երեխայի սեռը կախված է մայրիկի սնունդից
-
Հիվանդություն, որը փոխում է մեր կյանքը` կրծագեղձի քաղցկեղ
-
Կոճապղպեղ՝ նիհարելու համար (կոճապղպեղի թեյ)
-
Սեռական գրգռում
-
Արգանդի միոմա. նախանշանները, պատճառներն ու բուժումը
-
Հղիություն. 1-ին ամիս
-
Չիչխանի օգտակար հատկությունները
-
Երիցուկ դեղատնային - Ромашка аптечная - Matricaria chamomilla L.
-
Քարավուզ (նույն ինքը՝ նեխուր)
-
Ինչպես ազատվել բերանի վատ հոտից`պարզ միջոց
-
Հեշտոցային արտադրության պատճառները. մասնագետի անդրադարձը
-
Կրծքի ցավե՞ր ունեք. ինչ անել
-
Դիմակներ` մազերի համար
-
Ընդհանուր տեղեկություններ մարմնի համակարգերի մասին
- Բերանի խոռոչի լորձաթաղանթի ախտահարումը սովորական բշտախտի ժամանակ (սկիզբը` նախորդ համարում)
- Խոսենք այդ մասին. ձեռնաշարժություն
-
Հիվանդություն, որի համար պետք չէ ամաչել (թութք)
-
Ընտրություն ըստ հորոսկոպի
-
Հղիությունը և նախապատրաստվելը դրան
-
Երբ գլխացավն ախտանիշ է: Հանճարեղ և օժտված մարդկանց հիվանդություն
-
Լեղաքարային հիվանդություն. բուժման մեթոդները
-
Սեռական թուլության առաջին նախանշանները. news.am
-
Ուլտրաձայնային դոպլերոգրաֆիա (երկակի (դուպլեքս) անոթների)
-
Էկզեմայի տեսակները և բուժումը
-
Իրիդիոսքրինինգ
-
ՈւՆԱԲԻ: Արևելյան բժշկության գաղտնիքները
-
Գամմա-դանակը նշտարի փոխարեն















Գիտական բժշկություն
Հիվանդություններ
Ավանդական բժշկություն
Առողջ ապրելակերպ
Կոսմետոլոգիա
Բժշկական իրավունք
Ալգորիթմեր, թեստեր
Թվեր, փաստեր, դեպքեր
Պատմական խրոնիկա
Աֆորիզմներ
Կարիերային սանդուղքով
Երեխա
Կին
Տղամարդ
Ռեյթինգային համակարգ